Ֆրանսիացի պատմաբանը Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն կկարդա

Ֆրանսիացի պատմաբանը Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն կկարդա

Ֆրանսիացի պատմաբան Վինսենտ Դուգլերտը, ով երկար տարիներ ուսումնասիրում է ցեղասպանությունների թեման եւ այն ներկայացնում պատմական գործառույթների եւ իրադարձությունների տեսանկյունից, նախատեսում է դասախոսություն կարդալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նուվել դը Արմենի» պարբերականը, դասախոսությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Փարիզի Շարտրե սրճարանում:

Դուգլերտը նախատեսում է խոսել ցեղասպանությունների մասին՝ որպես մարդկության դեմ հանցագործություններ եւ կենտրոնանալ Հայոց ցեղասպանության խնդրի վրա, որը ժամանակակից աշխարհի առաջին ցեղասպանությունն է, սակայն ամբողջ աշխարհի կողմից մինչ օրս չի ճանաչվել ու դատապարտվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում