Freedom House-ն Ադրբեջանի պատճառով մեղադրել է ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին

Freedom House-ն Ադրբեջանի պատճառով մեղադրել է ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարկ Լագոնն Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի հետ կապված «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ երկրում կառավարությանը քննադատողների ձերբակալությունների հետ կապված մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի եւ Եվրամիության հասցեին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարկ Լագոնն ասել է. «Ադրբեջանի ավտոկրատ ռեժիմը վախենում է քաղաքացիական հասարակությունից, որն աշխատում է փոփոխություն կատարել կոռուպցիոն եւ ռեպրեսիվ կառավարությունում: Որպես դրան պատասխան` իշխանությունը ճնշումներ է կյանքի կոչում եւ ցանկանում է ամեն բան վերահսկողության տակ առնել: Միեւյնույն ժամանակ, կապված նրա հետ, որ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն Ադրբեջանում մարդու իրավունքներին նույնքան ուշադրություն չեն դարձնում, ինչքան էներգակիրների արտահանմանը, առեւտրին եւ անվտանգությանը, ադրբեջանական կառավարությունը գտնում է, որ կարող է իրավապաշտպանների դեմ նման կոշտ միջոցներ կիրառել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում