Սիրիային կարգավորման իրատեսական քաղաքական գործընթաց է հարկավոր. Օբամա

Սիրիային կարգավորման իրատեսական քաղաքական գործընթաց է հարկավոր. Օբամա

Սիրիային ներքին զինված հակամարտության կարգավորման «իրատեսական քաղաքական գործընթաց» է հարկավոր, որը կտանի «երկրի կայունացման եւ ամբողջ ժողովուրդը ներկայացնող նոր կառավարության ձեւավորման»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը:

Նրա խոսքով՝ իրենք Պան Գի Մունի հետ միասին «խորապես անհանգստացած են Սիրիայի հումանիտար ճգնաժամից» եւ ընդգծում են արաբական այդ հանրապետությունում բռնությունը կանգնեցնելու անհրաժեշտությունը: «Մենք կարծիքներ փոխանակեցինք այն բանի շուրջ, թե մեր դիվանագիտական խմբերը ինչպես կարող են մյուս շահագրգիռ կողմերի հետ միասին աշխատել այդ խնդրի լուծման համար»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում