Լավրովն ու Չավուշօղլու կհանդիպեն ԱՍԵԱՆ-ի շրջանակում

Լավրովն ու Չավուշօղլու կհանդիպեն ԱՍԵԱՆ-ի շրջանակում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակում, որը տեղի է ունենում Կուալա-Լումպուրում, հանդիպում է անցկացնում Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հանդիպումից առաջ Չավուշօղլուն ռուսաստանցի լրագրողներին ասել է, թե մտադիր է Լավրովի հետ քննարկել երկկողմանի հարաբերությունների, այդ թվում` էներգետիկ ոլորտի՝ «Թուրքական հոսքի», ինչպես նաև  Սիրիայի իրավիճակի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հետ կապված հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում