Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 5-ին` ժամը 11.38-ին, ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.17-ին Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում տեղի է ունեցել 3,6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության 43.400: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում