Airbus-ի նոր տեխնոլոգիան ուղեւորներին Լոնդոնից Նյու Յորք կհասցնի մեկ ժամում

Airbus-ի նոր տեխնոլոգիան ուղեւորներին Լոնդոնից Նյու Յորք կհասցնի մեկ ժամում

Airbus ընկերությունն ստացել Է ռեակտիվ ինքնաթիռի մշակման արտոնագիր, որը կկարողանա ուղեւորներին Լոնդոնից Նյու Յորք հասցնել մեկ ժամում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին:

«Օդային երթեւեկության գերարագ մեթոդի» արտոնագիրն ԱՄՆ-ում Արտոնագրերի եւ ապրանքանիշերի հանձնաժողովի կողմից հավանության Է արժանացել տրվելուց չորս տարի անց: Հայտնի Է, որ ինքնաթիռը ենթադրում Է ռեակտիվ շարժիչի օգտագործում:

Կոնցեռնի ֆրանսիացի ներկայացուցիչը ճշտել Է, որ նոր ինքնաթիռը կարող Է կրկնակի արագ շարժվել 2003 թվականին շահագործումից հանված «Կոնկորդից», որը երթեւեկում Էր ժամում 1350 մղոն արագությամբ:

Այսպես, Փարիզից Սան Ֆրանցիսկո թռիչքը (5600 մղոն) կարելի Է հաղթահարել երեք ժամում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում