Ագարակում հնչած կրակոցների դեպքով կատարվում է հետաքննություն
05/08/2015 13:51
Նմանատիպ
Ոստիկանության Մեղրիի բաժնում օգոստոսի 5-ին` ժամը 02.00-ին, մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 4-ին` ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դարանակալել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտ և դիտավորյալ հարվածել է իր ամուսնու` 1962 թ. ծնված Ս. Հ.-ի «Նիսան Իքստեռռա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև անհայտ անձինք «Պորշ Կայեն» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներով հետապնդել են Ս. Հ.-ին և կրակոցներ արձակել նրա ավտոմեքենայի ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում