Աֆղանստանի բանակը ամսական 4 հազար զինվոր Է կորցնում. ԱՄՆ-ի գեներալ

Աֆղանստանի բանակը ամսական 4 հազար զինվոր Է կորցնում. ԱՄՆ-ի գեներալ

Աֆղանստանի զինված ուժերը (ԶՈւ) յուրաքանչյուր ամիս շուրջ 4 հազար զինվոր են կորցնում, ընդ որում նրանց մեծամասնությունը համալրում Է դասալիքների շարքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերի հրամանատար գեներալ Ջոն Քեմփբելը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտում:

«Աֆղանստանի զինված ուժերն ամսական կորցնում են մոտավորապես 4 հազար զինվորների,-նշել Է նա:- Շատերը կարող են մտածել, որ այդ կորուստների մեծ մասը կապված Է բախումների ընթացքում զոհվածների հետ: Մինչդեռ ամենատարածված պատճառն այն Է, որ մարդիկ դասալքում են»:

Գեներալի խոսքով՝ դասալիքների թվում կան մարտիկներ, որոնց ուսուցմամբ զբաղվել են ամերիկացի հրահանգիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում