AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը մասնակցում է «Էներգաարդյունավետություն 2015» ծրագրին

 
 

«Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպությունը, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը մասնակցում է «CLEEN-2015»` Էներգաարդյունավետություն. ոլորտի ՀԿ կոալիցիայի ստեղծում, ծրագրին: Ծրագրի նպատակն է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի հասարակական կազմակերպություններին ապահովել էներգախնայողության և էներգետիկ քաղաքականության ձևավորման մասին անհրաժեշտ գիտելիքներով, բարձրացնել նրանց մասնակցությունը որոշումների կայացման և քաղաքական երկխոսության գործընթացում, ինչպես նաև մոնիտորինգների միջոցով վերահսկել կառավարության գործողությունները: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ից:

Հայաստանի էներգատարությունը մոտ 2,6 անգամ բարձր է Եվրամիության միջին ցուցանիշների համեմատ: Հայասատանն ունի վերականգնվող էներգիայի գրեթե բոլոր տեսակների բազում ռեսուրսներ և շենքերում էներգախնայողություն ապահովելու չօգտագործված ներուժ: Սակայն «CLEEN-2015» ծրագրի շրջանակում «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ կողմից իրականացված հարցումների տվյալներով՝ մեծամասնությունը որպես ջեռուցման միջոց է նշել գազը, 50 տնային տնտեսությունից 17-ը (Ախուրյան համայնքում)՝ փայտը: Հարցված տնային տնտեսություններից ոչ մեկը որպես միջոց չի նշել վերականգնվող էներգիան, որն արտադրվում է բնական ռեսուրսներից, ինչպիսիք են արևի լույսը, քամին, ջուրը, կենսազանգվածը և երկրաջերմային էներգիան:

Ծրագրի ղեկավար Լևոն Իգիթյանի խոսքով՝ մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսված է իրականացնել 4 սեմինար-դասընթաց: Այս փուլն ամբողջովին միտված է 4 երկրներում ՀԿ-ների միջև տարածքային համագործակցության ցանց ստեղծելուն: «Մենք կարևորում ենք ծրագրի նշանակությունը, քանի որ էլեկտրաէներգիայի, գազի և այլնի գները օր-օրի բարձրանում են, իսկ էներգաարդյունավետությունը որևէ արդյունաբերական ճյուղում պարզապես նշանակում է արտադրել նույն արտադրանքը ավելի քիչ էներգիա ծախսելով կամ արտադրել ավելի շատ արտադրանք նույն էներգիան ծախսելով: Արդյունքում` մեկ միավոր արտադրանք թողարկելու համար պահանջվող էներգիան նվազում է, ինչը հանգեցնում է դրամի խնայմանը»,- նշում է նա:

Լրահոս
ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված «Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար «Ժողովուրդ». Ով ինչքան մեղքի բաժին ունի ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորին ուղղված օգնությունը տեղ չհասնելու գործում «Հրապարակ». Ո՞րն է Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 23 ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan