Հայկական կողմը զոհեր չունի, Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Հայկական կողմը զոհեր չունի, Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Տարածված լուրերը, թե հայկական կողմը զոհեր ունի, չեն համապաստախանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հայկական կողմը զոհեր չունի, դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,-ասաց նա:

Ադրբեջանական կողմը, սակայն ունի զոհեր և վիրավորներ: Օգոստոսի 24-ին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն`ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգստյան օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: Ըստ հավաստի աղբյուրների` տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում