Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրը

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրը

Հայ առաքելական եկեղեցին օգոստոսի 27-ին տոնում է Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրը: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Երեմիա մարգարեի հիշատակը հայ եկեղեցին տոնում է Աստվածածնի Վերափոխմանը հաջորդող երկրորդ հինգշաբթի օրը: Երեմիա մարգարեն «Աստվածաշնչի» չորս մեծ մարգարեներից է: Սուրբ գրական անձերից քչերի մասին այդքան շատ և վավերական տեղեկություններ կան, որքան նրա մասին:

Երեմիա մարգարեն ծնվել է Ն.Ք. 650-ական թվականներին Երուսաղեմից ոչ շատ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրա հայրը` Քեղկիան, քահանա էր: Քարոզել և ապրել է Երուսաղեմում: Երիտասարդ տարիքից Աստծո կողմից կանչված լինելով` ողջ սրտով ծառայել է իր մարգարեական կոչմանը՝ հրաժարվելով ընտանիք կազմելուց և կյանքի բոլոր վայելքներից: Կռապաշտության և սոցիալական անարդարության մեջ ընկած ժողովուրդը չի ըմբռնում իր ազնիվ մղումները, ինչի արդյունքում նա մարգարեանում է Երուսաղեմի ու Տաճարի կործանման մասին: Իր ազգի` անդառնալիոր են մոլորված ընթացքի պատճառով նա անընդմեջ հավասարություն և ճշմարիտ աստվածպաշտություն է քարոզում, որպեսզի մարդիկ փոխեն իրենց ընթացքը, իրար հետ արդար և ուղիղ ապրեն. օտարականին, որբին և այրուն չհարստահարեն, արդար և անմեղ արյուն չթափեն, օտար աստվածների ետևից չգնան՝ ի կործանում իրենց անձերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում