«Հայկական ժամանակ». Փակվել է «Կյանքի խոսք» միջնակարգ դպրոցը

«Հայկական ժամանակ». Փակվել է «Կյանքի խոսք» միջնակարգ դպրոցը

«Մեր աղբյուրների փոխանցմամբ, փակվել է «Կյանքի խոսք» միջնակարգ դպրոցը, որն ասոցացվում Էր համանուն կրոնական կազմակերպության հետ։

ՀՀ կրթության և գիտության նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանը մեր զրույցում այս առնչությամբ ասաց, որ 2011 թվականին ԿԳ նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, ինչի պատճառով «Կյանքի խոսքը» զրկվել Է տարրական դասարաններում կրթություն կազմակերպելու լիցենզիայից։ Իսկ վերջին օրերին, ահա, ըստ Զոհրաբ Եգանյանի, դիմում Է ստացվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որով նրանք տեղեկացնում են, որ ինքնակամ դադարեցնում են իրենց գործունեությունը։ Ասել Է թե՝ լիցենզիա չեն ունենա նաև բարձր դասարաններում ուսուցում կազմակերպելու համար։

Հարցին, թե այդ դիմումի մեջ պատճառաբանվե՞լ Է դպրոցը փակելու մտադրությունը, Զոհրաբ Եգանյանը պատասխանեց, որ գործունեությանը դադարեցնելը նրանց իրավունքն Է։
Փորձեցինք զրուցել նաև «Կյանքի խոսք» դպրոցի տնօրեն Ելենա Էթարյանի հետ։ Պարզվեց, որ նա այս օրերին Հայաստանում չէ։ Իսկ հարազատները փոխանցեցին, որ «Կյանքի խոսքը» չի գործում արդեն երկու տարի։ Բայց մտադրություն կա 2017-2018 ուսումնական տարում վերաբացել այն՝ արդեն շենքային նոր պայմաններով և պահանջվող նորմերին համապատասխան»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում