«Առավոտ». Սեպտեմբերի 1-ը՝ վիսկիով ու սիգարով. վիսկիի գովազդը դպրոցի շեմին

«Առավոտ». Սեպտեմբերի 1-ը՝ վիսկիով ու սիգարով. վիսկիի գովազդը դպրոցի շեմին

««Դպրոցի ճամփան կարճ է, դուրալի կարծես ավելի՝ վիսկիով Ալեքսանյանի»։

Թամանյանի խոսքերը, մի փոքր շեղումով, հիշեցինք՝ հենց նկատեցինք Դանիել Վարուժանի
անվան դպրոցի «բթի տակ» տեղադրված գովազդային հսկայական պաստաոը։ Այն «զարդարում» է դպրոցի անմիջապես դիմացը գտնվող վերգետնյա անցումի երկու կողմերը։
Այս գովազդով դպրոցի աշակերտներին սեպտեմբերի 1-ին կդիմավորի Աժ պատգամավոր
Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերության «MAC ALEX» վիսկին։

Գովազդային պաստաոը, որտեղ աչքի է զարնում վիսկին ու սիգարը, դժվար թե վրիպի որեւէ աշակերտի ուշադրությունից, ու փաստորեն, կրթօջախում երեխաներին սովորեցնում են՝ խմելն ու ծխելը վատ բան է, բայց դպրոցից դուրս ակամա հակառակն է քարոզվում։ Նախկինում, մինչ այս վիսկիի գովազդը, նույն Ալեքսանյաններին պատկանող ընկերության օղու հսկայական գովազդն էր։ Այս դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ղեկավարը Սամվել Ալեքսանյանի եղբոր որդի Արտակ Ալեքսանյանն է, արտաքին գովազդի թույլտվությանը տալիս է վարչական շրջանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում