«Հրապարակ». Անվտանգության ծառայության հերթափոխի պետին ծեծի ենթարկողների մեջ եղել են նաև պաշտոնյաներ. նրա հոգեկան վիճակը խիստ մտահոգիչ է

«Հրապարակ». Անվտանգության ծառայության հերթափոխի պետին ծեծի ենթարկողների մեջ եղել են նաև պաշտոնյաներ. նրա հոգեկան վիճակը խիստ մտահոգիչ է

««Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկողների մեջ եղել են նաև պաշտոնյաներ, այդ պատճառով էլ նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Մեզ հասած տեղեկություններով, նրան ծեծի ենթարկողների մեջ եղել են ֆինանսների նախարարության աշխատակիցներ։ «Ծեծողներից մեկը հարկայինում էր աշխատում, մեկը՝ տամոժնիում»,– ասաց մեր աղբյուրը։ Ասում են, թե մաքսայինում աշխատողը հենց «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է՝ 26-ամյա Հարություն Թանգամյանը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Առայժմ նյութերն ուսումնասիրվում են, և հայտնի չէ, թե որ հոդվածով քրեական գործ կհարուցվի կամ կհարուցվի՞ արդյոք։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ թեև Վարազդատ Խոցանյանի առողջական վիճակը լավանում է, նրա հոգեկան վիճակը բարվոք չէ։ Նա սկսել է ինչ-որ տարօրինակ բաներ խոսել՝ շեղումներ են նկատվում։ Հարազատները, մտահոգվելով նրա առողջական վիճակի մասին, անգամ հոգեբան են կանչել։ Վարազդատ Խոցանյանը տեղի ունեցածից ոչինչ չի հիշում և որևէ բան չի կարողանում պատմել։ Նրան հարվածել են թիկունքից, իսկ առաջիկայում պետք է վիրահատեն դիմային ոսկրերի, կոտրվածքների համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում