ՀԷՑ-ը հայտարարել է աուդիտի անցկացման բաց մրցույթ

ՀԷՑ-ը հայտարարել է աուդիտի անցկացման բաց մրցույթ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հայտարարել է բաց մրցույթ` աուդիտորական ծառայությունների մատուցման համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2009-2014թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները և ծառայությունների ու մրցույթի ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են մրցութային փաստաթղթերում, որոնք կտրամադրվեն ցանկացած մասնակցի՝ նրա գրավոր պահանջի համաձայն ` ըստ համապատասխան կարգի: Մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ընկերության www.ena.am կայքում:

«ՀԷՑ» ՓԲ ընկերությունը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին մասնակցել մրցույթին: Նախնական գնահատականներով, աուդիտի անցկացման ժամկետը կկազմի 3 ամիս: Մրցութային հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2015 թվականի սեպտեմբերի 30-ի ժամը 10:00-ն: Ծրարների հրապարակային բացման ընթացակարգը կիրականացվի 2015 թվականի սեպտեմբերի 30-ին` ժամը 11:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում