Ամիրյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ամիրյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. օգոստոսի 30-ին` ժամը 22:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով թիվ 1-ին համալսարանական բժշկական կլինիկա է տեղափոխվել երկու անձ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են «Վոլտրան» տեսակի ատրճանակ, 1 փամփուշտ և 1 պարկուճ:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ): Նախաքննությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաձգաբանական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, ինչպես նաև միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում