Թուրքիայում PKK-ն կրկին հարձակվել է ոստիկանության վրա

Թուրքիայում PKK-ն կրկին հարձակվել է ոստիկանության վրա

Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հերթական հարձակումն են գործել ոստիկանության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, հերթական դեպքը գրանցվել է Շըրնաքի Իդիլ և Ջիզրե գավառները կապող ճանապարհին:

Քուրդ զինյալները ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ տվյալ ճանապարհահատվածին հեռվից ռումբ են գործի դրել: Պայթյունի հետևանքով ոստիկաններ են վիրավորվել: PKK-ի մարտիկները դեպքի վայրից անվնաս հեռացել են: Թուրքական իրավապահ մարմինները ճանապարհը ժամանակավոր փակել են երթևեկության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում