Ավետիսյանների իրավահաջորդները ծանոթացել են ռուսական կողմի տրամադրած նյութերին

Ավետիսյանների իրավահաջորդները ծանոթացել են ռուսական կողմի տրամադրած նյութերին

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանները ծանոթացել են ռուսական կողմի տրամադրած նյութերին և փորձաքննությունների եզրակացություններին:

«ՀՀ քննչական կոմիտեն մեզ տրամադրել է Վալերի Պերմյակովի քրեական գործով ռուսական կողմի ուղարկած նյութերը: Բացի այդ մենք միջնորդել էինք, որ Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին ենթարկեն դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության, և այդ միջնորդությունը բավարարվել է. փորձաքննությանը ներկա են լինելու նաև տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ավետիսյանների ընտ անիքի իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը` հավելելով, որ մնացած մանրամասներն իրենք կհաղորդեն առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում