ՀՀ-ում առաջին կիսամյակում արձանագրվել է ՀՆԱ-ի 4 տոկոս աճ. ՀՀ վարչապետ

ՀՀ-ում առաջին կիսամյակում արձանագրվել է ՀՆԱ-ի 4 տոկոս աճ. ՀՀ վարչապետ

Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսմայակում ՀՀ-ում արձանագրվել է 4 տոկոս տնտեսական աճ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, ունեցել ենք ՀՆԱ-ի 2,5 տոկոս տնտեսական աճ, իսկ երկրորդ եռամսյակում 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ: Արտերկրից եկող տրասնֆերտենրի էական նվազման պարագայում, հատկապես կարևորովում է գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը, որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաև մեր արտահանման բազմազանությունը: Մենք այսօր ավելի շատ ենք արտահա նում տարբեր երկրներ»,- ասաց Աբրահամյանը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարեց տնտեսության ոլորտի գերատեսչություններին հանրությանը մանարամսն ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյուքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում