Կառավարությունը կփոխհատուցի էլեկտրաէներգիայի թանկացումը ՓՄՁ-ների համար

Կառավարությունը կփոխհատուցի էլեկտրաէներգիայի թանկացումը ՓՄՁ-ների համար

2015 թվականի տարվա օգոստոսի մեկից մինչև Հայկական էլկետրական ցանցեր ընկերությունում անցկացվելիք աուդիտի ավարտը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը բնակչության և փոքր ու միջին բիզնեսի համար կփոխհատուցի կառավարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրը հաստատեց համապատասխան որոշման նախագիծը, որով կառավարությունն օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության (ամսեկան սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ ամսեկան մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսեկան մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայիսպառման մասով) օգտին կվճարի սուբսիդիաներ` 6,93 դրամ/կՎտժ չափով:

«Որոշման նախագծով նախատեսվում է փոխհատուցել ամսեկան մինչև 500 կՎտժ սպառում ունեցող սպառողների (ամսեկան մինչև 250 կՎտժսպառման մասով) ծախսած էլեկտրական էներգիայի սակագների տարբերությունը: Դա հնարավորություն է տալիս փոխհատուցվող շահառուների խմբում առավել ընդգրկել ՓՄՁ-ներին: Որոշման նախագծով խոշոր բիզնեսի օգտին փոխհատուցում չի նախատեսվում»,- ասաց Զախարյանը: Իր հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խորհրդատվությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սկսված է և մինչ դրա ավարտելը բնակչության ծախսած էլեկ տրաէներգիայի 6,93 դրամով ավելացած արժեքը կփոխհատուցի կառավարությունը՝ արտաբյուջեից: «Հանրապետության նախագահի հետ այսօր առավոտյան քննարկել ենք նաև փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու հարցը և որոշում ենք կայացրել կառավարություն ներկայացնել այս նախագիծը, որով փորձում ենք լուծել նաև ՓՄՁ-ների խնդիրը»,- ընդգծեց Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում