Դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպել է Ինդոնեզիայի խորհրդարանի վերին պալատի նախագահի հետ

Դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպել է Ինդոնեզիայի խորհրդարանի վերին պալատի նախագահի հետ

Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն օգոստոսի 27-ին հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի (վերին պալատ) նախագահ Իրման Գուսմանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը և դրան նպաստող քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Դեսպան Աղաջանյանը, մասնավորապես, նշել է, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը թույլ կտա նաև դիտարկել հայ-ինդոնեզական հարաբերությունների նոր բնագավառներ, ինչպես նաև կնպաստի երկկողմ ճանաչելիության մակարդակի առավել բարձրացմանը, երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:

Իրման Գուսմանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերելու միջխորհրդարանական մակարդակով կապերի խթանման գործին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում