Հասմիկ Պողոսյանը Սիսիանի մշակութային օջախներում քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները

Հասմիկ Պողոսյանը Սիսիանի մշակութային օջախներում քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները

Սիսիան քաղաքում մշակութային հաստատությունների պահպանման հիմնախնդիրները գլխավորապես կապված են կառույցների հիմնանորոգման և սոցիալական հարցերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ եղավ Սիսիանի մշակութային տարբեր օջախներում, քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:

Առաջին կանգառը 95 տարվա պատմություն ունեցող քաղաքային գրադարանն էր, որի ֆոնդը կազմում է 155 հազար 387 կտոր գիրք, իսկ ընթերցողների թիվը տարեկան մոտ 3500 է: 2013 թվականին՝ հանրային գրադարանի կարգավիճակ ստանալուց հետո, քաղաքային գրադարանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից համալրվել է նոր գույքով՝ համակարգիչներով, պատճենահանման սարքով, գրապահարաններով ու աթոռներով: Թարմացվել է նաև գրականությունը: 2014թ. գրադարանն ստացել է 137 կտոր գիրք: «Համապատասխան ֆինանասավորում չունենք գրադարանը նոր գրականությամբ համալրելու համար: Ունենք մասնագիտակա ն և մանկական գրականության խնդիր: Նվիրատվություն, ճիշտ է, շատ է լինում, սակայն նվիրում են այն գրքեը, որ գրադարանում արդեն կան»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց գրադարանի տնօրեն Անահիտ Խաչատրյանը՝ հույս հայտնլով, որ նախարարի օգնությամբ հարցին լուծում կտրվի:

Հասմիկ Պողոսյանը կարևորեց մանկական սրահի ստեղծումը՝ խոստանալով հետամուտ լինել նաև գրադարանի աշխատակացիների՝ սոցփաթեթում ներգավելու խնդրանքին: «Կառավարությունն այժմ քննարկվում է սոցփաթեթների հարցը: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արդեն սկսվել է կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու գործընթացը: Իսկ աշխատավարձերի բարձրացման և ֆինանասական մյուս խնդիրները լուծելու համար էլ պետք է ծրագրեր մշակվեն»,- գրադարանի աշխատակիցներին ասաց Պողոսյանը:

Նախարարը եղավ նաև Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում, ծաղիկներ դրեց Համո Սահյանի 2004 թվականին կանգնեցված հուշարձանի առջև, որ ստեղծել է սիսիանցի հայտնի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը:

«Աշխարհից կտրված», սակայն մաքրությամբ և մեղմ բնությամբ առանձնացող Սիսիանում կա 12 արտադպրոցական հաստատություն: Այցի ընթացքում նախարարը նկատեց, որ դրանց մեծ մասը հիմնանորոգման կարիք ունի: «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ը մասնավորապես ունի ջեռուցման խնդիր: «Ցանկալի կլիներ, որ ունենայինք փողային գործիքներ համապատասխան նագախումբ կազմելու համար: Շատ են դիմում շեփորի և կլարնետի համար, երկու աղջնակ ցանկություն է հայտնել սաքսոֆոն նվագել սովորել: Մեր դաշնամուրները ձեռք են բերվել դեռևս 1961 թվականին»,- նախարարին ներկայացրեց դպրոցի տնօրեն Ռուբիկ Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ դպրոցում սովորում է 180 երեխա՝ 13-ը պետպատվերով: Այն ունի դուդուկի, կլարնետի, ակորդեոնի, դաշնամուրի, ջութակի, քանոնի և վոկալ բաժիններ:

Իսկ Գեղարվեստի դպրոցում սիսիանցի շնորհաշատ մանուկները սովորում են են գծանկար, գեղանկար, գունանկարչություն, ժայռապատկերային արվեստի դասեր անցնում հայտնի սիսիանցի արվեստագետ Աշոտ Ավագյանի մոտ, ով, ելակետ ընդունելով տարածքի մշակութային տարբեր շրջանների ժառանգությունը՝ սկսած ժայռապատկերներից մինչև միջնադարյան պատկերագրություն, իր ստեղծագործություններում մշտապես կոնցեպտուալ մտածողությամբ աշխարհընկալման նոր եզրեր է որոնում՝ ժամանակակից արվեստի տեխնոլոգիաների կիրառմամբ դրանք արտահայտելով նեոլիթյան ծիսակարգի գեղանկարչական և պե րֆորմանսային դրսևորումներով: Արվեստագետի գործերը հիմնականում վաճառվում են արտասահմանում: Վերջերս նրա աշխատանքները ցուցադրվել են Բեյրությում և Գերմանիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում