Կենտրոնական Եվրոպայի երկրների վարչապետներն այս շաբաթ քննարկելու են միգրացիոն ճգնաժամը

Կենտրոնական Եվրոպայի երկրների վարչապետներն այս շաբաթ քննարկելու են միգրացիոն ճգնաժամը

Կենտրոնական Եվրոպայի երկրների՝ միգրացիայի խնդիրներին նվիրված գագաթնաժողովը կարող Է կայանալ սեպտեմբերի 4-ին կամ 6-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը, հայտնել Է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

«Ֆիցոն հայտնել Է, որ գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին կամ 6-ին»,-նշել Է գործակալությունը: Նրա տվյալներով՝ հանդիպմանը ներկա են լինելու Չեխիայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Հունգարիայի վարչապետները:

Հարյուր հազարավոր անօրինական միգրանտներ եւ փախստականներ փորձում են ԵՄ-ի տարածք թափանցել այնտեղ ապաստան խնդրելու նպատակով: Նրանցից շատերը Թուրքիայի տարածքով անցնում են բալկանյան երկրներ, որպեսզի այնուհետեւ տեղափոխվեն Եվրամիության մեջ մտնող պետություններ: Ինչպես ավելի վաղ նշել Է Եվրահանձնաժողովը, այս տարվա սկզբից միայն Միջերկրական ծովով ԵՄ-ի երկրներ են ժամանել գրեթե 200 հազար միգրանտններ, եւ այս հոսքը շարունակում Է ավելանալ:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարները սեպտեմբերի 14-ին կհավաքվեն Բրյուսելում՝ քննարկելու միգրացիայի խնդիրները՝ փախստականների ներհոսքով բարդացած իրադրության ֆոնին: ԵՄ-ում Լյուքսեմբուրգի նախագահության հայտարարության մեջ նշվում Է, որ նախարարները կփորձեն «ուժեղացնել Եվրոպայի պատասխանը» փախստականների ներհոսքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում