Հարավային Կորեայի նախագահն առավելագույն աջակցությունն Է արձանագրել ԿԺԴՀ-ի հետ դիմակայությունից հետո

Հարավային Կորեայի նախագահն առավելագույն աջակցությունն Է արձանագրել ԿԺԴՀ-ի հետ դիմակայությունից հետո

Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կին Հեի աջակցության մակարդակն այս տարի առավելագույն մակարդակի Է հասել ԿԺԴՀ-ի հետ դիմակայության ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին հաղորդել Է Realmeter սոցիոլոգիական գործակալությունը:

Ըստ նրա տվյալների՝ ընթացիկ շաբաթ հարավկորեացի առաջնորդի վարկանիշը կտրուկ բարձրացել Է 8,2 տոկոսով՝ հասնելով 49,2 տոկոս ցուցանիշին: Դրա հետ մեկտեղ նախագահի գործունեությունից դժգոհ քաղաքացիների թիվը նվազել Է 8,8 տոկոսով՝ կազմելով 45,4 տոկոս: Հարցմանը մասնակցել են երկրի 2,5 հազար չափահաս քաղաքացիներ: Նվազագույն սխալանքով համանման տվյալներ Է ներկայացնում նաեւ Gallup սոցիոլոգիական ծառայության հարավկորեական ստորաբաժանումը:

Վերլուծաբանների կարծիքով՝ Պան Կին Հեի ժողովրդականության կտրուկ բարձրացումը պայմանավորված Է ԿԺԴՀ-ի հետ դիմակայության հաջող ելքով, որն ավարտվել Է օգոստոսի 25-ին: ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների արդյունքներով՝ Սեուլին հաջողվեց ոչ միայն թուլացնել ռազմական լարվածությունը եւ պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական ներողություն ստանալ Փենյանից, այլեւ հասնել միջկորեական երկխոսության վերագործարկմանը եւ բաժանված ընտանիքների ազգականների հանդիպումների հարցի քննարկման վերսկսմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում