Ֆիրդուս Զաքարյանը վերանշանակվեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում

Ֆիրդուս Զաքարյանը վերանշանակվեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում

Հայաս­տանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատա­կազ­մի ղե­կավարի պաշտոնում վերանշանակվեց Ֆիրդուս Զաքարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության օգոստոսի 31-ի նիստում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Զաքարյանն արդեն երկար տարիներ աշխատում է իր գլխավորած գերատեսչությունում և համարվում է բարեխիղճ աշխատող:

Զաքարյանը 2009թ. հոկտեմբերից աշխատում է ՀՀ սփյուռքի նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում