Հակառակորդը Տավուշի մարզում համարժեք պատասխան է ստացել հայկական Զինուժից. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը Տավուշի մարզում համարժեք պատասխան է ստացել հայկական Զինուժից. Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի մարզի մի շարք գյուղերի ուղղությամբ հակառակորդը օգոստոսի 31-ի երեկոյան եւ սեպտեմբերի 1-ի առավոտյան կրակոցներ է արձակել, որոնց մեծ մասն ուղղված են եղել բնակավայրերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ կրակոցները չեն եղել շատ ուժեղ, տեւական բնույթ չեն կրել եւ հայկական զինված ուժերի համապատասխան կանխարգելիչ գործողությունների արդյունքում կրակոցները դադարել են:

«Կրակոցներ եղել են: Դրանք եղել են բնակավայրերի ուղղությամբ, սակայն այդ կրակոցներն այնքան էլ ուժգին չեն եղել եւ տեւական բնույթ չեն ունեցել: Հայկակական զինված ուժերը կարողացել են համարժեք պատասխան տալ եւ հակառակորդի գործողությունները դադարեցվել են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ ներկա դրությամբ Տավուշի մարզում իրավիճակը հանգիստ է եւ հայկական Զինուժը կրկին վերահսկում է իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում