Կրթական համակարգն իրավունք չունի խուսափելու երկրի ժամանակի խնդիրներից

Կրթական համակարգն իրավունք չունի խուսափելու երկրի ժամանակի խնդիրներից

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների հիմնական խնդիրը կրթության որակի ապահովումն է, որի առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն է 12-ամյա հանրակրթական համակարգին և եռամյա ավագ դպրոցների տարանջատմանը, որը հանդիսանում է «նախամասնագիտական» կրթություն ապահովող հիմնական օղակը: Աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը մեծապես կախված է ավագ դպրոցում ստացած գիտելիքներից: Ներկայումս մեր Հանրապետությունում գործում են բազմաթիվ պետական և մասնավոր ավագ դպրոցներ:

Իհարկե, լավ է, երբ կա ընտրության լայն հնարավորություն, սակայն ուսումնասիրություններն ու արդյունքները ցույց են տալիս, որ ոչ բոլոր ավագ դպրոցներն են կարողանում ապահովել բարձրորակ կրթություն: Իսկ դա նշանակում է, որ ծնողները պետք է մանրամասն ուսումնասիրեն ոլորտը` իրենց երեխաներին անհրաժեշտ հետագա ուսումն ապահովելու համար:

Ըստ Աշոտ Բլեյանի. «Ամեն համակարգ կարելի է դարձնել արդյունավետ, հակառակ դեպքում ինչու՞ ենք անցնում դրան: Եվ ինչու՞ է այդ տարանջատումն արվել միայն քաղաքներում, իսկ գյուղերում` ոչ: Իմ կարծիքով պետք է սկսվեր հենց գյուղերից, որովհետև գյուղական դպրոցներն այժմ խթանում են արտագաղթը: Որովհետև պատանին ավարտում է դպրոցը, բայց հողին կապված չի, ֆերմեր չի, երկրագործ չի, գյուղատնտեսությունը զարգացնելու մասնագիտություն չունի,- ասաց Պարոն Բլեյանը և եզրափակեց,- Հայաստանում այսօր ֆերմերային ավագ դպրոց չկա»:

Գյուղտնտեսությունը նույնքան կարևոր և բազմաճյուղ տնտեսություն է, որքան տնտեսությունն ընդհանրապես: Կրթական համակարգն իրավունք չունի խուսափելու երկրի ժամանակի խնդիրներից:

Համակարգի բարեփոխումները գործում են ընդամենը մի քանի տարի և բնական են առկա խնդիրները, որոնց մասին քաջատեղյակ են նաև Կրթության և Գիտության Նախարարությունում, որտեղ հավաստիացնում են, որ գործընթացը շարունակվում է, և իրենք նպատակ ունեն ոլորտի լիարժեք բարեփոխումներ իրականացնել Հանրապետության ողջ տարածքում: Նախարարությունում նաև վստահեցնում են, որ ավագ դպրոցներում ստացած գիտելիքներն ամբողջությամբ բավարարում են ԲՈՒՀ-ական քննությունները հանձնելու և ընդունվելու համար:

Այս դեպքում կրկնուսույցների օգնությանը դիմելու հարցը դառնում է փոքր ինչ անտրամաբանական:

Եթե երեխան կարող է համապատասխան գիտելիքներ ստանալ ավագ դպրոցում, ապա անհրաժեշտ է արդյո՞ք վճարել ավել գումար: Եվ առավել տրամաբանակ չէ՞, որ երեխան նույն այդ գիտելիքները ստանա մանրամասն և առանց ժամանակի խնդիր ունենալու, քան համառոտ և ընդամենը մի քանի ամիսների ընթացքում: Բնական է, որ հապճեպորեն ստսցած գիտելիքը չի արմատանա երեխայի մոտ: Պետական և մասնավոր ավագ դպրոցների բազմաքանակությունն ու բազմազանությունը միանշանակ օգտակար են ընտրության համար:

Անհրաժեշտ է միայն ճիշտ ընտրություն կատարել և համոզված լինել, որ կրկնուսույցի դիմելու անհրաժեշտությունը չկա: Կրթության և Գիտության Նախարարությունից նաև վստահեցնում են, որ որոշ մասնավոր դպրոցներ, որոնք համապատասխան լիցենզավորում են անցել, կարողանում են ապահովել ավելի որակյալ ուսում, քան պետական ավագ դպրոցներից շատերը: Ոլորտում արդեն հայտնի է «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնը, որի նորաբաց ավագ դպրոցը թե՛ աշխատակազմի բարձրորակությամբ, թե՛ պահանջվելիք կահույք-տեխնիկայով և առաջարկվող մասնագիտական ուղությունների բազմազանությամբ համապատասխանում է նոր սերնդի բոլոր պահանջներին:

Իսկ դա նշանակում է, որ ծնողների տեսադաշտում հայտնվել է ևս մեկ ավագ դպրոց, որը համալրված է որակյալ ուսում ստանալու համար անհրաժեշտ սարքավորումներով և մանկավարժներով:

«Գլոբալ բրիջ» ավագ դպրոցը համագործակցում է մի շարք միջազգային կրթական հաստատությունների հետ արտերկրում, և անհատական պրոֆեսիոնալ մոտեցում կցուցաբերվի յուրաքանչյուր աշակերտի, իսկ փորձառու կրթական խորհրդատուները կաջակցեն դրսում ուսանել ցանկացող յուրաքանչյուր աշակերտի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում