ՏՄՊՊՀ-ն նախընտրեց «Մարաթուկի» դեմ բողոքը դռնփակ լսել. վերջնական որոշում չկայացվեց (տեսանյութ, ֆոտո)

ՏՄՊՊՀ-ն նախընտրեց «Մարաթուկի» դեմ բողոքը դռնփակ լսել. վերջնական որոշում չկայացվեց (տեսանյութ, ֆոտո)

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում  այսօր քննարկվել է  քաղաքացի Մելինե Բեգլարյանի բողոքն ընդդեմ «Մարաթուկ» տուրիստական ընկերության: Ի դեպ, հանձնաժողովը  որոշեց նիստն անցկացնել դռնփակ՝ ելնելով դիմումատուի և  ընկերության  շահերից: Ավելի ուշ ՏՄՊՊՀ-ի որոշման կայացումն այս հարցով հետաձգվեց  երկու  շաբաթով:

Նշենք, որ դիմամատուն՝ Մելինե Բեգլարյանը, maratuk.com կայքից տեղեկացել է ընկերության «Երևան-Կրետե-Երևան» տուրիստական փաթեթին՝ 280 000 դրամ արժեքով, բայց զանգահարելով ընկերություն պարզվել է,  որ փաթեթները նախատեսված են միայն օգոստոսի 21-27-ն ընկած ժամանակահատվածի համար, մինչդեռ  գովազդում նշված է եղել, թե չվերթները կլինեն հունիսի 30-ից:

Լրագրողների հետ զրույցում  «Մարաթուկ»-ի ներկայացուցիչը   չընդունեց իրենց վերագրվող խախտումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում