Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսական ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են տնտեսության ակտիվացմանը, նոր ծրագրերի իրականացմանը, ներդրումների ներգրավմանը, 2015 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական իրավիճակին և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:  Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Խորհրդակցության ավարտին կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված շարունակական աշխատանքների իրականացումը՝ տնտեսական ակտիվության խթանման նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում