DDOS հարձակումների հաճախականությամբ պայմանավորված` հայկական կայքերին կտրամադրվի խորհրդատվություն

DDOS հարձակումների հաճախականությամբ պայմանավորված` հայկական կայքերին կտրամադրվի խորհրդատվություն

Հաշվի առնելով վերջին օրերին ադրբեջանական հակերային խմբերի ակտիվացումը, ինչպես նաև հայաստանյան որոշ կայքերի ուղղությամբ իրականացվող DDOS հարձակումների հաճախականության և ծավալի աճը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ն իրականացնում է խորհրդատվություն՝ տեղեկատվական կայքերի պաշտպանության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդատվությունը տրամադրում են տեղեկատվական-տեխնիկական անվտանգության ոլորտի փորձառու մասնագետներ: Միջոցառումը կկայանա սեպտեմբերի 3-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում