Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցել են գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հոգեհանգստի արարողությանը (ֆոտո)

Սերժ Սարգսյանը և  Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցել են գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հոգեհանգստի արարողությանը (ֆոտո)

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հոգեհանգստի արարողությունը, որին  մասնակցել է Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը,  Վեհափառը,  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  ՀՀ  ԶՈՒ  բարձրաստիճան  զինվորականներ,  մարտական ընկերներ և այլն:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Գուրգեն Դալիբալթայանը հավասարակշռված անձնավորություն էր և անգամ դժվարագույն իրադրությունների ժամանակ չի կորցրել այդ հավասարակշռությունը, այլ սառնասիրտ ձևով  կարողացել է պլանավորել  իր գործողությունները:

Հավելենք, որ ավելի ուշ մարզահամերգային  համալիր  եկավ և գեներալի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա հետ նաև Կոնգրեսի ներկայացուցիչները: Արարողությանը մասնակցել են նաև  Վազգեն Սարգսյանի եղբայրները:

Հիշեցնենք, որ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին՝  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում