Կանխարգելիչ միջոցառումներով զսպման համապատասխան պայմաններ են ստեղծվում. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Կանխարգելիչ միջոցառումներով զսպման համապատասխան պայմաններ են  ստեղծվում. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Բանակն առաձնահատուկ դերակատարում ունի Արցախի անկախության և ազատագրման գործում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, նախարարը նշեց, որ այն մնում է լարված, բայց  կայուն և վերահսկվում հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից: 

«Վերջին ժամանակահատվածում սահմանային լարվածության առանձնահատկություններից մեկն ականանետերի կրակոցներն են հակառակորդի կողմից»,-ասաց պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ դիպուկ և նպատակային կրակոցներն անպատասխան չեն մնում:

Նախարար Օհանյանը նաև ընդգծեց, որ  շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներով ՀՀ ԶՈՒ-ն նաև  զսպման համապատասխան պայմաններ է ստեղծում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում