Հակառակորդն արդեն մի քանի ժամ կրակահերթի տակ է պահում Տավուշի սահմանամերձ գյուղերը

Հակառակորդն արդեն մի քանի ժամ կրակահերթի տակ է պահում Տավուշի սահմանամերձ գյուղերը

Հակառակորդն արդեն մի քանի ժամ շարունակ կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: ‹‹Արմենպրես››-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակում են սահմանամերձ միանգամից մի քանի գյուղի ուղղությամբ: Նա իրավիճակը գնահատեց «լարված»՝  հավելելով, որ կրակոցները շատ ուժեղ են:

«Կարող եմ ասել, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին ընթանում են կրակոցներ: Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին: Այս պահի դրությամբ հակառակորդը չի լռել»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ հայկական կողմից զինծառայողի զոհվելու կամ վիրավորվելու մասին տեղեկություն չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում