«Չորրորդ իշխանություն». Սամվել Բալասանյանի ու Վարդան Ղուկասյանի միջև նոր սկանդալ է հասունանում

«Չորրորդ իշխանություն». Սամվել Բալասանյանի ու Վարդան Ղուկասյանի միջև նոր սկանդալ է հասունանում

«Գյումրիի ներկա և նախկին քաղաքապետների՝ Սամվել Բալասանյանի ու Վարդան Ղուկասյանի միջև նոր սկանդալ է հասունանում։ Բանն այն է, որ քաղաքապետարանը երեկվանից դադարեցրել է Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին պատկանող թիվ 22 երթուղու աշխատանքը, երթուղի, որը համարվում է բավական եկամտաբեր։

Ղեռ 2014թ. մայիսին Գյումրիի քաղաքապետարանը դիմել էր դատարան՝ ընդդեմ 22 երթուղին շահագործող «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ի՝ պահանջելով լուծարել քաղաքապետարանի հետ կնքած պայմանագիրը։ Պատճառը՝ ՍՊԸ-ի կողմից պայմանագրի մի շարք դրույթների խախտումն էր։ Եվ ահա երկարատև դատական քաշքշոցից հետո որոշում է կայացվել՝ քաղաքապետարանի հայցը բավարարելու մասին։ Սա, բնականաբար, դուր չի եկել Վարդան Ղուկասյանին ու նրա ընտանիքին։ Ու հիմա մի իրավիճակում, երբ առանց այն էլ Ղուկասյանի ու Բալասանյանի հարաբերությունները մեղմ ասած լարված են, նման որոշումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ (առավել ևս, երբ Վարդան Ղուկասյանն ու իր որդին առանց այն էլ անկանխատեսելի բնավորություն ունեն)»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում