«Առավոտ». Պտղի սեռը հայտնում են միայն գումարով, սակայն օրենքը նման բան չի նախատեսում

«Առավոտ». Պտղի սեռը հայտնում են միայն գումարով, սակայն օրենքը նման բան չի նախատեսում

«Մի շարք պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում հղիներին խաբելու նոր ձև են գտել։ Այս դեպքում ոչ ավել-ոչ պակաս հղիներին հրաժարվում են հայտնել պտղի սեռը՝ պատճառաբանելով, թե օրենք է փոխվել։ Հղում են կատարում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավանքների մասին» օրենքին, իբր այն լրացվել է, և դրանում կա մի դրույթ, համաձայն որի՝ մինչև պտղի 30 շաբաթական դառնալը բժիշկներին արգելվում է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը։

Սակայն զավեշտալին այն է, որ նաև զգուշացնում են հղիներին՝ եթե, այսպես կոչված, պետական վճարում անեն՝ 6000 դրամ, ապա այդ դեպքում բժիշկներն արդեն իրավունք կունենան ծնողներին հայտնելու մանկիկի սեռը։ «Առավոտին» այս խնդրով դիմել են տարբեր բուժհաստատություններում հաշվառված հղիներ, սակայն խնդրել նաև, որպեսզի այդ բաժհաստատությանների և իրենց անունները չհրապարակենք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում