Բաքու-Թբիլիսի-Կարս գազատարով գազի մատակարարումը վերականգնվել է

Բաքու-Թբիլիսի-Կարս գազատարով գազի մատակարարումը վերականգնվել է

Բաքու-Թբիլիսի-Կարս գազատարով գազի բնականոն փոխադրումը վերականգնվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնել է British Petrolium-Ադրբեջան ընկերության մամուլի ծառայության ղեկավար Թամամ Բայաթլըն: Նա տեղեկացրել է, որ գազի արտահանման գործընթացն իրականացվում է բնականոն հունով:

Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) օգոստոսի 25-ին պայթեցրել էր Բաքու-Թբիլիսի-Կարս գազատարը Կարսի շրջանի Սարիղամիշ բնակավայրի մոտ: Քուրդ զինյալների կողմից իրականացված հարձակման հետևանքով գազի մատակարարումը դադարեցվել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում