Հաքքարիում PKK-ի գործողություններից երկու թուրք ոստիկան է տուժել

Հաքքարիում PKK-ի գործողություններից երկու թուրք ոստիկան է տուժել

Թուրքիայի Հաքքարի նահանգի Դերիք գավառում թուրքական իրավապահ մարմինների և երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության անդամների միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Անվտանգության ուժերի մեքենայի` ճանապարհահատվածով անցնելու ժամանակ քուրդ զինյալները ռումբ են գործի դրել, ինչի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի անդամ երկու ոստիկան վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Իրավապահ մարմինները գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում