Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ, որից մեկը՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, օգոստոսի 28-ին Թուրքիայի Ագրի քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ (մագնիտուդ 2.3): Հաջորդ օրը նույն ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Ահար քաղաքից 41 կմ դեպի հարավ-արևելք: Օգոստոսի 30-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիա-Վրաստան սահմանային գոտում՝ Արդահան քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արևելք:

Տարածաշրջանից դուրս սեպտեմբերի 1-ին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի Տատեյամա քաղաքից 451 կմ դեպի հարավ (խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտի): Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում