Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայով հիվանդացությունը շաբաթական երեք դեպքի մակարդակին է. ԱՀԿ

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայով հիվանդացությունը շաբաթական երեք դեպքի մակարդակին է. ԱՀԿ

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայով հիվանդացությունը հինգերորդ շաբաթն անընդմեջ պահպանվում է շաբաթական երեք դեպքի մակարդակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրևես»-ը, հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Անցած շաբաթ՝ օգոստոսի 24-ից մինչեւ 30-ը, գրանցվել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության երեք դեպք. երկուսը՝ Գվինեայում, եւ մեկը՝ Սիեռա Լեոնեում, նշում է ԱՀԿ-ն շաբաթական զեկույցում: Այդպիսով, «հիվանդացությունը արդեն հինգերորդ շաբաթն անընդմեջ կայունացել է շաբաթական երեք դեպքի մակարդակի վրա»:

Համաճարակի ընթացքում աշխարհում այդ վտանգավոր հիվանդությունից ընդհանուր առմամբ մահացել է 11 հազար 305 մարդ, վարակվել է 28 հազար 109 բնակիչ: Էբոլայի ամենածանր հարվածները բաժին են ընկել Լիբերիային, Գվինեային եւ Սիեռա Լեոնեին:

Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցել տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է քսան մարդ, եւ մահացել են ութը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում