Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-8-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ին կարձրանա 2-3 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքան կնվազի, այնուհետև կբարձրանա: Քամին արևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում սեպտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-8-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 4-5-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +4 աստիճան, սեպտեմբերի 6-ին` +32, սեպտեմբերի 7-8-ին` +34 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում