Սոթքում հողային լիցքի եւ հարթեցման են ենթարկվում գյուղամիջյան բոլոր ճանապարհները

Սոթքում հողային լիցքի եւ հարթեցման են ենթարկվում գյուղամիջյան բոլոր ճանապարհները

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում տեղական բյուջեի միջոցների հաշվին հողային լիցքով հարթեցվում ու նորոգվում են գյուղամիջյան ճանապարհները` բոլոր 23 փողոցներով հանդերձ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, տեղական բյուջեից տրամադրված 12 միլիոն դրամի հաշվին հողային լիցքով հարթեցվում են գյուղի 23 փողոցներ, որոնց մեծ մասը տարիների ընթացքում չէին նորոգվել, որոշ տեղերու մ էլ առաջացած փոսերի հետեւանքով անանցանելի վիճակ էր առաջացել:

Մոտ 18 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող փողոցներում հիմնանորոգումն ընթանում է երկու ամիս, իսկ աշխատանքները կավարտվեն այս ամսվա ընթացքում: «Հիմնանորոգում ու բարեկարգում ենք թե’ կենտրոնական, թե’ երկրորդական նշանակության փողոցները: Կենտրոնական փողոցների հողային լիցքը պատում ենք Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտի հին շերտի թափոններով, որով ավելի ամուր ու ապահով է դառնում նորոգ ճանապարհը: Իհարկե, թանկ հաճույք է ասֆալտապատումը, սակայն կփորձենք հետագա տարիների ընթացքում գոյացած միջոցները փուլ առ փուլ տրամադրել գյուղի հիմնական փողոցների ասֆալտապատմանը»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում