Ուկրաինան եւ ԳՖՀ-ն համաձայնագիր են ստորագրել Կիեւին 200 մլն եվրո հատկացնելու մասին

Ուկրաինան եւ ԳՖՀ-ն համաձայնագիր են ստորագրել Կիեւին 200 մլն եվրո հատկացնելու մասին

Ուկրաինան եւ Գերմանիայի KfW պետական բանկը համաձայնագիր են ստորագրել Կիեւին 200 մլն եվրոյի փոխառություն տրամադրելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին Կիեւում ստորագրման արարողության վայրից հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ուկրաինական կողմից համաձայնագիրն ստորագրել Է հանրապետության ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն, գերմանական կողմից՝ պետական բանկի վարչական կոմիտեի անդամ Ռոլանդ Զիլերը:

Միջոցները կծախսվեն Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման հիմնադրամի աջակցման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում