ԵԱՏՄ-ին անդամակցելը չի համապատասխանում եվրատլանտյան ինտեգրացման վեկտորին. Վրաստանի ԱԳՆ

ԵԱՏՄ-ին անդամակցելը չի համապատասխանում եվրատլանտյան ինտեգրացման վեկտորին. Վրաստանի ԱԳՆ

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը չի համապատասխանում Վրաստանի զարգացման քաղաքական վեկտորին: Այդ մասին հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է վրացական հեռուստաալիքներից մեկի «ՊոլիտԱրտ» հեղինակային ծրագրում:

«Ցավոք, ԵԱՏՄ-ն զգալի քաղաքական բեռնվածություն ունեցող միություն Է եւ բացարձակապես չի համապատասխանում եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման Վրաստանի քաղաքական վեկտորին»,-պարզաբանել Է նա: «Այդ պայմաններում որեւԷ իմաստից զուրկ Է նույնիսկ ԵԱՏՄ-ին Վրաստանի անդամակցության հարցի քննարկումը, եւ, բնականաբար, այդ հարցը չի քննարկում»,-ընդգծել Է նախարարը:

Դրա հետ մեկտեղ Կվիրիկաշվիլին ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ «Վրաստանը երկկողմ ազատ առեւտրի ռեժիմ Է պահպանում ԵԱՏՄ-ի անդամ բոլոր երկրների հետ»: «Բայց դա միանգամայն այլ բան Է, քան այդ միությանն անդամակցելը»,-հավելել Է Վրաստանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում