Լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման մասին դեռ վաղ է խոսել. Արծրուն Հովհաննիսյան

Լայնածավալ  ռազմական գործողությունների վերսկսման մասին դեռ վաղ է խոսել. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը զերծ մնալով  Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության սրացման քաղաքական դրդապատճառների  մասին խոսելուց, այնուամենայնիվ,  չբացառեց, որ այն կապված է ՀՀ-ում  մեկնարկած «Շանթ 2015» զորավարժությունների հետ, որը ղեկավարում է ՀՀ նախագահը: Իհարկե, կան նաև այլ պատճառներ, օրինակ՝ Ադրբեջանում  առաջացած տնտեսական խնդիրները:

Այս համատեքստում  Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հայ-ադրբեջանական սահմանին ներկա լարվածությունը  չի կարող բերել լայնածավալ պատերազմական գործողությունների, դրա մասին դեռ վաղ է խոսել:

Ըստ նրա՝ մարտական գործողություններ այս կամ այն կերպ ընթանում են,  բայց  հստակ նախանշաններ չկան ասելու, որ կարող են մեկնարկել ռազմական լայնածավալ գործողություններ՝ միաժամանակ չբացառելով պատերազմի վերսկսման հավանականությունը: 

«ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում  են իրավիճակը և ի զորու են պատասխանել թշնամու  բոլոր ոտնձգություններին»,-ամփոփեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում