Թբիլիսին բողոքի նոտա է հղել Անկարային

Թբիլիսին բողոքի նոտա է հղել Անկարային

Անկարայում Վրաստանի դեսպանությունը Թուրքիայի ԱԳՆ-ին նոտա է հանձնել` կապված այդ երկրի պաշտոնատար անձանց Աբխազիա կատարած այցի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը, հայտնել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Իրակլի Կոպլատաձեն:

«Մեր թուրք գործընկերները մեզ բացատրել են, որ ներկայում Թուրքիայում անցկացվող նախընտրական արշավի շրջանակում թուրքական շրջանների որոշ թեկնածուներ, որտեղ աբխազներ են բնակվում, Սոչիով մեկնել են Աբխազիա, որպեսզի ընտրություններում ստանան նրանց ձայները», – պարզաբանել է դեսպանը:

Դրա հետ միասին Իրակլի Կոպլատաձեն ընդգծել է, որ Թուրքիան կառավարության մակարդակով միանշանակ «պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը»` ՄԱԿ-ում պաշտպանելով վրացական բանաձեւը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում