Հակառակորդը կիրառել է թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊՆ (ֆոտո)

Հակառակորդը կիրառել է  թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊՆ (ֆոտո)

Հակառակորդը սեպտեմբերի 2-ի տոնական և 1-ի նախատոնական օրերին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Ինչպես  տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

Վերոնշված զինատեսակներից բացի, հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

«Հարկ է նշել նաև, որ վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել: Որպես ասվածի վկայություն` ստորև ներկայացնում ենք ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից կիրառված նշված զինատեսակների լուսանկարային ապացույցները»,-ասված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

/disc/03-09-15/5a4f68c234a3a62db33a1f4aa848905d.jpg  /disc/03-09-15/49d62172a820a81220f53554019f9155.jpg

/disc/03-09-15/2944fceb79e0be014f3311fbd4601c67.jpg   /disc/03-09-15/3d05439806f5bee2b8c6b18bbe1f0356.jpg

 

/disc/03-09-15/2fe0fb133c4b7024ebc66a28f8c3c347.jpg   /disc/03-09-15/8bf4e7fbf23a8af90f9e741c86491d9b.jpg  /disc/03-09-15/ff696923f656ce1fd7fc039ea9f219c3.jpg  /disc/03-09-15/c6867f6cd5949a3fba9d233fdf1ab6e3.jpg

Հետևեք մեզ նաև Telegram-ում