ՌԴ նախագահին տարիներ են պետք ԱՊՀ երկրներից դոլարը հանելու համար. տնտեսագետ

ՌԴ նախագահին տարիներ են պետք ԱՊՀ երկրներից դոլարը հանելու համար. տնտեսագետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՊՀ երկրներում դոլարը գարծածությունից հանելու և նոր ֆինանսական միասնական շուկա ստեղծելու համար երկար ժամանակ, նույնիսկ տարիներ են անհրաժեշտ: Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 1- ին արած հայտարարությանը, նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Հայտարարության իրատեսականությունը բավականին ցածր է, քանի որ պետք է հետևողականություն ցուցաբերել, բավականին երկար ժամանակ է պետք, նույնիսկ տարիներ` որևէ արդյունքի հասնելու համար, որովհետև հասկանալի է, որ հիմնական սեփական հարստությունը կուտակված է դոլարով: Այս դեպքում մի հրովարտակը ղեկավարի կողմից, որով նա առաջարկում է հրաժարվել հիմնական արտարժույթից, այդպես հասարակ ձևով տեղի ունենալ չի կարող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց Բոստանջյանը:

Տնտեսագետը նաև նշեց, որ դոլար-դրամ «պայքարը» պայմանավորված է նրանով, որ ողջ աշխարհի արժութային շուկաներում դոլարը մյուս արժույթների նկատմամբ գերակայություն ունի, և բազմաթիվ երկրներ, այդ թվում և Հայաստանը, պարզապես դոլարիզացված են: Արտարժույթի ցանկացած վայրիվերումների դեպքում հայկական արժույթը` դրամը, ևս ենթարկվում է փոփոխության, պայմանավորված տարբեր հանգամանքներով` տրանսֆերտների և ապրանքաշրջանառության ծավալների նվազմամբ և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում