Հայ գրքարվեստի ավանդույթները կներկայացվեն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի փառատոնին

Հայ գրքարվեստի ավանդույթները կներկայացվեն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի փառատոնին

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժնի ղեկավար Լևոն Ավդոյանը կներկայացնի հայ գրքարվեստի ավանդույթները գրադարանի փառատոնի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ կոնգրեսի գրադարանի պաշտոնական կայքը, Ավդոյանը «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ» (To Know Wisdom and Instruc tion) խորագրով դասախոսությունը կներկայացնի սեպտեմբերի 5-ին:

Կոնգրեսի գրադարանը հայ գրերի գյուտի 500-ամյակը 2012թ. նշել է «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ. Հայ գրքարվեստի ավանդույթները Կոնգրեսի գրադարանում» խորագիրը կրող ցուցահանդեսով: Այն արդեն հասանելի է կայքի թվային գրախանութում:

1800 թ. հիմնված ԱՄՆ կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բաժնում ուսումնասիրվում են 78 երկրներ՝ սկսած Հարավային Աֆրիկայից մինչև Մաղրեբ, Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա: Մերձավոր Արևելքի բաժնի հիմնական մասն են կազմում հայալեզու նյութերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում