Լևոն Մնացականյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են առաջնագծում առկա իրադրությունը

Լևոն Մնացականյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են առաջնագծում առկա  իրադրությունը

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնային գծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, մտքեր են փոխանակվել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ, կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ և ՊԲ-ի հետագա համագործակցության անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում