Հունգարիայի վարչապետը դատապարտել Է Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը

Հունգարիայի վարչապետը դատապարտել Է Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր դժգոհությունն Է հայտնել Եվրամիության միգրացիոն քաղաքականությունից եւ հիմնավորել Է Սերբիայի հետ սահմանին ցանկապատի անհրաժեշտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթին:

«Եվրոպացի բոլոր քաղաքական գործիչներն անպատասխանատու են, նրանք միգրանտներին լավ կյանքի հույս են տալիս եւ դրդում այն բանին, որ թողնեն ամն ինչ եւ, վտանգելով իրենց կյանքն՝ ուղեւորվեն Եվրոպա: Ուստի ցանկապատը, որը Հունգարիան կառուցում Է, կարեւոր Է: Մեզ նույնպես դա բավականություն չի պատճառում, բայց անհրաժեշտ Է»,- մեջբերումներ Է կատարում թերթը քաղաքական գործչի հոդվածից:

Օրբանն ընդգծել Է, որ «Եվրոպայի քրիստոնեական մշակույթը միգրանտների հախուռն հոսքի դեպքում հազիվ թե ի վիճակի լինի պահպանել արժեքների սեփական քրիստոնեական համակարգը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում